ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիացին 8 տարի լուցկիներից Էյֆելյան աշտարակ է կառուցել հանուն ռեկորդի, սակայն մերժվել է

Ֆրանսիացի տղամարդը 8 տարի Էյֆելյան աշտարակ է կառուցել լուցկիներից։Այս մասին գրում է LADBible-ը: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


Նա ցանկանում էր հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն նրա հայտը մերժվեց։


Ռիշար Կլաուդը պատմել է, որ աշտարակի փայտե կրկնօրինակը կառուցելու համար իրենից պահանջվել է 8 տարի և 700 հազար լուցկի: Տղամարդը հույս ուներ, որ այդ կերպ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հանձնաժողովը մերժել է նրա հայտը՝ տեղեկացնելով, որ նա սխալ տեսակի լուցկի է օգտագործել:


«Ինչպես նշված է ուղեցույցներում. օգտագործված լուցկիները պետք է լինեն կոմերցիոն հասանելի։ Նրանք եկել են այն եզրակացության, որ իմ լուցկիները վաճառքում չկան»,- մերժումը մեկնաբանել է Ռիշարը։




Քաղաքականություն