ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում օդապարիկ է կործանվել. զոհվել են «Իմեդի» հեռուստաալիքի երկու օդաչուները և օպերատորը
Վրաստանում օդապարիկի կործանման հետևանքով զոհվել են «Իմեդի» հեռուստաալիքի երկու օդաչուները և օպերատորը։ Այս մասին հայտնում է Sputnik Gruzia-ն:
Օդաչուներից մեկը Ռևազ Ուտուրգաուրին էր՝ Ազգային ավիացիոն ֆեդերացիայի նախագահը և Sky Travel-ի հիմնադիրը:
«Մենք թռչում ենք ամբողջ Վրաստանով՝ Սև ծովից մինչև Ադրբեջանի սահման: Հեռավորությունը շատ մեծ չէ՝ մոտ 400 կմ: Բայց թռիչքը դժվար է, քանի որ այն հիմնականում անցնում է լեռների վրայով»,- գրել է Ուտուրգաուրին սոցցանցի իր էջում՝ թռիչքից առաջ:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ օդապարիկը բախվել է էլեկտրահաղորդման գծին։ Միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիից 15 կմ դեպի հարավ–արևմուտք` Քվեմո Քարթլի շրջանի Ասուրեթի գյուղում։
Հայտնի է, որ օդապարիկը պետք է պտույտ իրականացներ Փոթի նավահանգստային քաղաքից Կախեթի շրջան` մինչև Ադրբեջանի հետ սահման։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում պղծել են շրջափակված Լենինգրադի երեխաների հիշատակը
Ոմն «ծաղկեպսակների դեմ մարտիկ» Սամվել Շիրինյանը պատռել է ռուսական եռագույնով ժապավենները, տրորել դրանք և տապալել պաշարվա...
Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 7 պացիենտ բուժվում է արտերկրում, 1-ը՝ Երևանում. ԱՆ
Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է, մեկնարկել է ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուն՝ Իժևսկի մերձակայքում «հրթիռային շարժիչների փորձարկման ժամանակ»
Իժևսկի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի պատճառը Վոտկինսկի գործարանում «սովորական տեխնիկական աշխատանքն» էր։ ԱԻՆ-ին հղո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ալմաթիում սողանքի հետևանքով տուն է փլուզվել. զոհվել է 16-ամյա դեռահաս
Ալմաթիում փրկարարները սողանքից հետո տան փլատակներում հայտնաբերել են 16-ամյա դեռահասի դի, հայտնում է Sputnik Kazakhstan–ը...