Թուրքիայում յոթ մարդ է ձերբակալվել Իսրայելի հետախուզության համար աշխատելու կասկածանքով

Թուրքիայում իրավապահ մարմինների աշխատակիցները յոթ մարդու են ձերբակալել իսրայելական «Մոսադ» հետախուզության համար աշխատելու կասկածանքով։ Այս մասին տեղեկացնում Է թուրքական հեռուստաալիքը։


«Առավոտյան Ստամբուլում և Իզմիրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել է Մոսադին մասնավոր խուզարկուների օգնությամբ հավաքված տվյալները վաճառելու մեջ կասկածվող ինը անձանցից յոթը»,- ասվում է հրապարակման մեջ:


Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու կասկածյալներ ավելի վաղ ձերբակալվել էին նույն գործի շրջանակներում։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հետախուզության ազգային վարչությունը կարողացել է Մոսադի գործակալներից փրկել պաղեստինցի հաքեր Օմար Ա. - ին, որը կոտրել էր «Երկաթե գմբեթ» ԶՀՀ համակարգը:

Քաղաքականություն