ՄԻՊ–ն այցելել է «Նուբարաշեն» և «Աբովյան» ՔԿՀ–ներ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։


Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր:


Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:


Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկների իրավասու ներկայացուցիչների հետ՝ բարձրաձայնված որոշ հարցերին տեղում լուծում տալու նպատակով։


Ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում Պաշտպանի ուշադրության ներքո:



Քաղաքականություն