
Զինված տղամարդը Ստամբուլում պատանդ է վերցրել գործարանի աշխատակիցների

Զինված տղամարդը պատանդ է վերցրել Ստամբուլում Procter & Gamble գործարանի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել հատուկ ջոկատայիններ:
«Ստամբուլից արեւելք գտնվող Գեբզե արվարձանում Procter & Gamble գործարան ներխուժած տղամարդը զենքով պատանդ է վերցրել այնտեղ գտնվող աշխատակիցներին»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Նրա տեղեկություններով՝ դեպքի վայր է կանչվել ոստիկանական հատուկ ջոկատայիններ, ֆաբրիկայի տարածքում փողոցները փակ են:
«Տեղեկություններ կան, որ չարագործը մարդկանց պատանդ է վերցրել՝ ի նշան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի»,- գրում է լրատվամիջոցը: