Կներդրվեն ավտոբուսների նոր շարժակազմեր. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Ասիական զարգացման բանկը համատեղ մի շարք ծրագրեր են իրականացնում։ Երևանի քաղաքապետարանից News am-ին հայտնում են, որ այդ ծրագրերն ուղղված են ենթակառուցվածների զարգացմանը:
Բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի փոխքաղաքապետներ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը քննարկել են ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները:
Որպես դիտարկվող նախագծեր՝ կողմերն անդրադարձել են էլեկտրական տրանսպորտի նոր շարժակազմերի ներդրմանը, մետրոպոլիտենի վերակառուցմանն ու էներգաարդյունավետությանն ուղղված այլ ծրագրերին:
Քաղաքապետարանից հայտնում են, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում քննարկել հստակ առաջարկներ՝ նախանշվող ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու, ինչպես նաև տեխնիկական, խորհրդատվական ու ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վ...
Ադրբեջանը հերթական կեղծիքն է տարածում այս անգամ Սաղմոսավանքի և Նորավանքի մասին. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև. «Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավա...
Ըստ Ադրբեջանի` մի շարք եկեղեցիներ ու վանքեր պատկանում են «հինավուրց Ադրբեջանին». Թաթոյան
Ադրբեջանական հորինված ծրագրի համաձայն մի շարք եկեղեցիներ ու վանքեր պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Այս մասին ֆեյսբո...
Juli’s սրճարանում սնվելուց հետո կա առնվազն 20 թունավորված մարդ. «Հետք»
Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Այս մասին գրո...