ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023–ին աճել է

ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ արդյունքներով աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։


2023 թ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 21,6 տոկոս։


Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին կազմել է 208 323 դրամ՝ 2022 թ–ի համեմատ աճելով 11,4 %։


Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին 2022 թ–ի համեմատ աճել է 15 %–ով՝ հասնելով 295 132 դրամի։ Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4,6 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 15,4 տոկոս:


ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաև այլ ցուցանիշներ, ըստ որոնց` ՀՀ տնտեսական աճը 2023 –ին կազմել է 9,4 տոկոս։ Նշենք, որ 2023 թ–ին պետական ​​բյուջեում ՀՆԱ–ի աճը սահմանվել է 7 տոկոս:


ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 46 %–ով՝ գերազանցելով 20,723 մլրդ դոլարը, արտահանումն աճել է 55,3 %–ով` կազմելով 8 415,2 մլրդ դոլար, ներմուծումը՝ 40,2 %–ով` կազմելով 12,308 մլրդ դոլար։


Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4,1%–ով, իսկ գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 0,3%-ով։ Շինարարության ոլորտում գրանցվել է 14,8 տոկոս աճ, առևտրի ոլորտում՝ 25,7, ծառայությունների ոլորտում՝ 10,3 տոկոս։ Սպառողական գներն աճել են 2%–ով։

Քաղաքականություն