
Որոշ շրջաններում սպասվում է բուք․ եղանակը՝ ՀՀ-ում

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում այսօր հնարավոր է թույլ ձյուն։