2025-ի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն էլեկտրոնային
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը շարունակում է հանդիպում-քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողների հետ: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։
«Տեխնիկական թվացող այս գործընթացի հիմքում մեր քաղաքացիների առողջությունն է, նպատակը` պացիենտներին որակյալ դեղերով ապահովելը, ինչպես նաև ինքնաբուժությունից ու գերդոզավորումից զերծ պահելը»,- կարևորելով այս բարեփոխումը՝ նշել է ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը:
Բժշկի նշանակումից մինչև դեղատնից դուրսգրում՝ էլեկտրոնային դեղատոմսի ամբողջական հետագիծը ներկայացրել է «Արմեդ» էլեկտրոնային համակարգի ծրագրերի ղեկավարը` հավաստիացնելով, որ տնտեսվարողի համար որևէ դժվարություն կամ լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի առաջանալու, միայն պետք է, որ դեղատունը միացած լինի «Արմեդ» համակարգին, իսկ էլեկտրոնային համակարգում քայլերն առավել քան պարզ կլինեն:
Հանդիպմանը նաև առցանց մասնակցում էին տասնյակ դեղագետներ, դեղագործներ ու բուժաշխատողներ հանրապետության բոլոր մարզերից: Նրանց բարձրացրած հարցերն ու դիտարկումները հաշվի կառնվեն էլեկտրոնային առողջապահական համակարգն առավել ճկուն դարձնելու համար:
Քննարկումները շարունակվելու են:
Հիշեցնենք, որ առաջիկա ամիսներին նախատեսվում է էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրել.
անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերը.
հակավարակային (հակաբակտերիային,հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկներն ու իմունոգլոբուլինները).
հորմոնային և միզոպրոստոլ դեղերը:
2025 թվականի հունվարի 1-ից բոլոր դեղատոմսերը կլինեն բացառապես էլեկտրոնային:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վ...
Forbеs-ը՝ Սևանի մոտ գտնվող հայկական Ծաղկունքի մասին
Հայաստան է այցելել ճանապարհորդության և խոհարարության մասին գրքերի հեղինակ Քերոլայն Իդենը,որի վերջին գիրքը` «Սառը խոհանոց...
Ըստ Ադրբեջանի` մի շարք եկեղեցիներ ու վանքեր պատկանում են «հինավուրց Ադրբեջանին». Թաթոյան
Ադրբեջանական հորինված ծրագրի համաձայն մի շարք եկեղեցիներ ու վանքեր պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Այս մասին ֆեյսբո...
Ձյուն, փակ և դժվարանցնելի ճանապարհներ. իրավիճակը՝ Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը ճանապա...