Չարլզ III-ը դուրս է գրվել հիվանդանոցից. նրա մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել են

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հունվարի 29-ին դուրս է գրվել հիվանդանոցից՝ շագանակագեղձի վիրահատությունից հետո, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի կոմյունիկեին։


Թագավորը ստիպված կլինի «որոշ ժամանակ անցկացնել հանգստության մեջ», ուստի նրա մասնակցությամբ սպասվող բոլոր միջոցառումները հետաձգվել են։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խոսքը մեկ ամսվա մասին է։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացի միապետը պլանային շտկող պրոցեդուրա կանցնի շագանակագեղձի մեծացման պատճառով։ Նա հոսպիտալացվել է հունվարի 26-ին։ Ուելսի արքայադուստր Քեթրինը նրա հետ միաժամանակ գտնվում էր նույն կլինիկայում, նա որովայնի պլանավորված վիրահատություն էր տարել։ Նա նույնպես դուրս է գրվել հունվարի 29-ին, և սպասվում է, որ արքայադստեր ապաքինումը կտևի մի քանի ամիս։

Քաղաքականություն