Արաբկիրում 50 տնտեսվարողի նկատմամբ հարուցված են վարչական վարույթներ
Երևանի Արաբկիր վարչական շրջանի համապատասխան ծառայության աշխատակիցները ակտիվ շրջայցեր և ստուգայցեր են իրականացնում՝ տնտեսվարողներին ծանուցելու իրենց օբյեկտներին հարող տարածքների ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու պարտականության վերաբերյալ և հետևելու դրա իրականացմանը։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականով, վարչական ղեկավարի անմիջական հսկողությամբ ու Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման շրջանակներում՝ տնտեսվարողները ձյան տեղումներից անմիջապես հետո պետք է իրականացնեին իրենց օբյեկտների դիմաց գտնվող տարածքի ձնամաքրման աշխատանքներ։
«Արաբկիր վարչական շրջանում կան մոտ 2500 տնտեսվարող սուբյեկտներ, որոնցից 2300-ն արդեն իսկ ծանուցված է։ Մոտ 150-ի ծանուցումն արդեն ընթացքում է, իսկ մոտ 50 տնտեսվարողի նկատմամբ արդեն հարուցված են վարչական վարույթներ։ Դրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, ովքեր խուսափում են իրենց պարտականություններից»,-տեղեկացրել է Կարապետյանը՝ հավելելով, որ ներկայում համապատասխան ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցերը։
Վարչական շրջանի ղեկավարի տեղակալի խոսքով՝ իրենց աշխատակիցները յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտի առձեռն հանձնել են ծանուցագրեր պարտականությունների վերաբերյալ, իսկ նրանք, ովքեր այդ պահին տարածքում չեն գտնվում, ծանուցվում են Հայփոստի միջոցով։
Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ ծանուցումից հետո պարտականությունները չկատարելու դեպքում վարչական իրավախախտումների օրենսգրքի համապատասխան հոդվածով տնտեսվարողները ենթարկվում են պատասխանատվության՝ տուգանվելով 15 հազարից 20 հազար դրամի չափով։
Նմանատիպ հոդվածներ
Առևտրի կետերը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել QR կոդերով․ ՇՎՏՄ
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի ս...
Ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտում կա նահանջ․ Ջհանյան
Եթե 2022 թ–ին ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ներառված էր 8 հանքարդյունահանող կազմակերպություն, ապա դրանց թիվը 2023 թ–ին դ...
Հայտնի է՝ ՌԴ քաղաքացիները 2023-ին քանի ընկերություն են բացել Հայաստանում
Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների կողմից 2023 թվականին գրանցվել է 891 ընկերություն։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմա...
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է գրերի գյուտի հետ. Քերոբյան
Արհեստական բանականությունն իր նշանակությամբ համեմատվում է ոչ թե, օրինակ՝ էլեկտրականության կամ ինտերնետի գյուտի հետ, այլ...