«Կարծում եմ Շահրամանյանը կգտնի լուծում, որը չի խայտառակի իրեն». Սերժ Սարգսյան
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Անդրադառնալով Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությանը, Սերժ Սարգսյանը նշեց․
«Նա հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որ ստորագրվել է հոկտեմբերին, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։
Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...
«Կարևոր է, որ սահմանազատման գործընթացը կանխատեսելի լինի». Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջ քաշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...