«Հավատում ենք տարածաշրջանում խաղաղությանը»․ Իրանի ԱԳ նախարարը ամփոփել է հայաստանյան այցը
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը X-ի իր միկրոբոլոգում անդրադարձել է այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Հայաստան կատարած այցին․
«Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային հարցեր և երկկողմ հարաբերությունների դինամիկան, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները։
Այս համատեքստում, երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հետ զրույցում քննարկվել է տարածաշրջանային 3+3 ձևաչափը։
Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը, զարգացումը հնարավոր կլինեն այս գործընթացում հարևան երկրների մասնակցության շնորհիվ:
Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության ընդլայնումը հստակ հեռանկարներ կստեղծի Թեհրանի և Երևանի միջև գործարար հարաբերությունների զարգացման համար»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
Հայաստանը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ, որից հետո կգլխավորի ԵԱՏՄ-ն․ Коммерсант
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով Ալիևի աշխատակազմի իր աղբյուրներին, հայտնել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը հ...
Հայտնի է՝ ինչ պայմաններում են Հայաստանում պահվել ադրբեջանցի կալանավորներ Բաբիրովն ու Ախունդովը
Ադրբեջանցի կալանավորված զինծառայողներ Ագշին Բաբիրովն ու Հուսեյն Ախունդովը Ֆիզիկական և հոգեբանական որևէ ճնշման չեն ենթարկ...