
Անփորձ օդաչուները Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք են կատարել Բաքվում

Fly Dubai ավիաընկերության օդանավով թռչող ուղևորները Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք են կատարել Բաքվում՝ վատ եղանակի պատճառով: Այս մասին հայտնում է E1.RU պարբերականը։
«Դուբայից մեկնած եկատերինբուրգցիները չեն կարողացել ուղիղ տուն վերադառնալ։ Նրանք ԱՄԷ-ից մեկնել են դեռ գիշերը և օրվա ընթացքում եղել են երեք տարբեր օդանավակայաններում։ Ուղևորները պետք է Եկատերինբուրգ մեկնեին այսօր ժամը 01:30-ին, սակայն եղանակային պայմանների պատճառով նրանք վայրէջք կատարեցին Ուֆայում, կանգնեցին չորս ժամ 20 րոպե, իսկ հետո ինքնաթիռը Եկատերինբուրգի փոխարեն վայրէջք կատարեց Բաքվում»,- ասվում է հրապարակման մեջ:
Արդյունքում Բաքու Է ժամանել մեկ այլ ինքնաթիռ, և ուղևորները տեղափոխվել են Եկատերինբուրգ։
Հիշեցնենք, որ Եկատերինբուրգում տեղացած առատ ձյունը բարդացնում է ոչ միայն ինքնաթիռների, այլև ընդհանուր առմամբ քաղաքի համար ստեղծված իրավիճակը: Ճանապարհներին խցանումներ են առաջանում։ Մեքենաները կանգնած են մայրուղիների վրա: