ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձելու ենք ՔՊ-ի ձեռքը հանել քաղաքացու գրպանից. հայը տուգանքի մատերիալ չէ․ Հայրապետյան
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծն է, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մինչ ավագանու նիստի մեկնարկը, ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի: Եթե ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով չմասնակցեն նիստին, ապա քվորում չի լինի, նիստը կտապալվի։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն»-ը միասին ունեն 33 մանդատ, իսկ ընդդիմադիր 3 խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց», «Մայր Հայաստան» և «Հանրային ձայն», 34։
Այս պահին Քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
Լրագրողների հետ զրույցում, արձաքագնելով «Հանրային ձայն»-ի կողմից հնչած հայտարարությանը, որ որևէ մեկն իրենց հետ բոյկոտի մասով քննարկում չի ունեցել, «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանն ասաց, որ իրենք բողոքի ակցիայի մասին ծանուցել են բոլորին։
«Ծանուցվել են, տեղյակ են, ավելին ասեմ՝ փորձել ենք կանխել, որպեսզի քվորում չապահովվի և հերթական դավաճանությունը չկատարի, քանի որ «Հանրային ձայնը» արդեն մի անգամ դավաճանել է Հայաստանի քաղաքացուն՝ անվերջ գոռգոռալով, որ ընդդիմադիր են, իրականում թելում են Տիգրան Ավինյանի թելը։ Եթե իսկականից հայ ազգի թշնամին չեք, Ավինյան Տիգրան գրպանի ընդդիմությունը չեք և դրա համար լավ կոմպրոմիսների գնացած չեք, մի մտեք նիստերի դահլիճ ու մի ապահովեք քվորում»,- նշեց Հայրապետյանը։
Նա նշեց՝ ամեն գնով փորձելու են ՔՊ-ի ձեռքը հանել քաղաքացու գրպանից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ին ասել ենք՝ խախտումներ են եղել, ընդունել են. ԲՏԱ նախարար
Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Բացարձակապես նորմալ չի». Փաշինյանն այցել է Արմավիրի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ։ «Այցելեցի Արմավիրի մարզ։ Առաջին կանգառն Արագած բնակավայրում էր: 348...
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըհը, այ էս ուրիշ բան. Փաշինյանը Արաքս համայնքում ծանոթանում է կատարված աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արաքսի համայնքապետարանի շենքում հիմնված Քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Այս մաս...