Ճանապարհը փակ էր ոչ միայն ձյան՝ այլև ծառերի պատճառով

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին Սարատովկա և Գետավան գյուղերի մոտ ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Փրկարարները Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 8-րդ և 10-րդ կմ-ներում մասնատել և ճանապարհից հեռացրել են կոտրված ծառերը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։



Քաղաքականություն