ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենի ինքնաթիռին հետևում է չբացահայտված թռչող օբյեկտ
Լոս Անջելեսի օդանավակայանների երկնքում չբացահայտնված թռչող օբյեկտ (ՉԹՕ) է նկատվել, երբ այնտեղ վայրէջք է կատարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Ջոշուա և Պիտեր Սոլորցանո եղբայրների տեսախցիկը ֆիքսել է լուսավոր գնդաձև առարկա, որոնք նկարահանում էին F-35 կործանիչների օդում վառելիքի լիցքավորումը։
Պիտեր Սոլորցանոն ենթադրել է, որ օդապարիկը դիպել է ոսպնյակին։
Ինչպես պարզաբանում է NYP-ն, օբյեկտը երկու անգամ ֆիքսվել է տեսախցիկով։
ՉԹՕ-ի հետազոտող Միք Ուեսթի կարծիքով՝ օբյեկտը կարող էր լինել օդապարիկ: Դրա մասին է վկայում նրա ձևն ու հետագիծը, պարզաբանել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել էր, որ Ջո Բայդենը լրջորեն է վերաբերվում անհայտ թռչող օբյեկտների թեմային և ջանքեր է գործադրում դրանց մասին տվյալներ հավաքելու և ուսումնասիրելու համար։