Հանգիստ նստեք տեղներդ. դուք ԼՂ-ն բերեցիք կործանման. Ջուլհակյանը՝ Արցախի ներկայացուցիչներին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքում գրել է.
«Լեռնային Ղարաբաղի հայաթափումից շաբաթներ առաջ նախագահ ընտրված Շահրամանյանի խորհրդականն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ինստիտուտները շարունակելու են գործել նաև հետագա տարիներին, քանի որ Շահրամանյանի՝ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնավարման շարունակությանն առնչվող հրամանագիրը փաստացի չեղարկել է Լեռնային Ղարաբաղի և դրա ինստիտուտների լուծարման մասին հրամանագիրը: Մի կողմ թողնենք այս պնդման իրավական ողջ անհեթեթությունը:
Նախ, ըստ որոշ խելքի պուտուկների, ԼՂ ինստիտուտները շարունակում են գործել, ապա գուցե իրենց վրա վերցնեն ՀՀ բանկերի նկատմամբ ունեցած Լեռնային Ղարաբաղի՝ 315 մլրդ ՀՀ դրամի չափով պարտքը, որն այսօր ՀՀ կառավարությունը ստիպված եղավ վերցնել իր վրա:
Երկրորդ՝ ՀՀ տարածքում կա մեկ իշխանություն, ՀՀ՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով ընտրված օրինական իշխանությունները: ՀՀ տարածքում գործում են բացառապես ՀՀ ինստիտուտները:
Եվ վերջապես դուք ձեր տկարամտությամբ (լավագույն դեպքում) Լեռնային Ղարաբաղը բերեցիք կործանման: Հույս չունենաք, որ նույնը կարողանալու եք անել Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանը տեր ունի, որը ձեզ թույլ չի տալու նույն օյինը խաղալ մեր պետության/ հայրենիքի հետ: Հանգիստ նստեք տեղներդ»։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը հաստատել է պաշտպանական ռեկորդային բյուջեն. Ուկրաինային հերթական միլիոնները կտրամադրվեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրենքը։ Փաստաթուղթը ներառում է ռեկորդ...
Պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու առաջարկների մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն իրանական «Irna» լրատվականում հրապարակված հոդվածում ընգդծել է, որ Հ...
Արևմուտքում գտել են Զելենսկու «անվտանգ» իրավահաջորդին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կդառնա ամենաանվտանգ իրավահաջորդը Վլադիմիր Զելենսկու համար, գրում է...
Որն է Վաշինգտոնի և Լոնդոնի հիմնական խնդիրը. Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահ են այժմ եվրոպական համայնքի ներսում քաոս է տիրում։ Այս մասին «Վեստի Ղրիմ» - ի թղթակցին տված բացա...