Բայդենը հաստատել է պաշտպանական ռեկորդային բյուջեն. Ուկրաինային հերթական միլիոնները կտրամադրվեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է 2024 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի մասին օրենքը։ Փաստաթուղթը ներառում է ռեկորդային ծախսեր ՝ 886 միլիարդ դոլար: Ուկրաինային տրամադրվող օգնությունը կկազմի 800 մլն դոլար, հայտնել են Սպիտակ տանը:
«Օրենքը տալիս է կարևոր լիազորություններ, որոնք մեզ անհրաժեշտ են ապագա հակամարտությունները զսպելու համար, պահանջվող բանակ ստեղծելու համար, և միևնույն ժամանակ աջակցում է զինծառայողներին, նրանց ամուսիններին և ընտանիքներին, որոնք ամեն օր կատարում են այդ առաքելությունը», - հայտարարել Է ԱՄՆ նախագահը:
Նա քննադատել է այն դրույթները, որոնք իրենից և այլ պաշտոնյաներից պահանջում են Կոնգրեսին տրամադրել հաշվետվություններ և ծրագրեր, որոնք կներառեն գաղտնի տեղեկատվություն: Բայդենի խոսքով ՝ ինքը կարող է կանխել «չափազանց զգայուն տեղեկատվության» հրապարակումը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Վաշինգթոնի փողերը գրեթե սպառվել են Ուկրաինային աջակցելու համար: 2024 թվականի պաշտպանական բյուջեում այդ նպատակների համար վերապահված է 800 միլիոն դոլար։ Ծախսերի մեծ մասը Սպիտակ տունը պահանջել է առանձին օրինագծով, որը կքննարկեն օրենսդիրները:
Նմանատիպ հոդվածներ
Հանգիստ նստեք տեղներդ. դուք ԼՂ-ն բերեցիք կործանման. Ջուլհակյանը՝ Արցախի ներկայացուցիչներին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքում գրել է. «Լեռնային Ղարաբաղի հայաթափումից...
Պաշտոնական Երևանը՝ «Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու առաջարկների մասին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն իրանական «Irna» լրատվականում հրապարակված հոդվածում ընգդծել է, որ Հ...
Արևմուտքում գտել են Զելենսկու «անվտանգ» իրավահաջորդին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը կդառնա ամենաանվտանգ իրավահաջորդը Վլադիմիր Զելենսկու համար, գրում է...
Որն է Վաշինգտոնի և Լոնդոնի հիմնական խնդիրը. Մարիա Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ-ում վստահ են այժմ եվրոպական համայնքի ներսում քաոս է տիրում։ Այս մասին «Վեստի Ղրիմ» - ի թղթակցին տված բացա...