Վեց ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը ՀՀ
Վեց ամիս ժամկետով արգելվեց երրորդ երկրներից ցեմենտի ներկրումը Հայաստանի Հանրապետություն։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ Այս որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թ. հունվարի 18-ից և գործում է մինչև 2024 թ. հուլիսի 18–ը։
«Որոշումն ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ»,– նշված է հիմնավորման մեջ:
Գործադիրն այսպիսով ցանկանում է տեղական ցեմենտ արտադրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։
Մասնավորապես, 2023 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 965 հազ. տոննա ցեմենտ, ինչը 20,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Նշվում է, որ արտադրության աճին զուգընթաց աճել է նաև ցեմենտի ներմուծումը` 2023 թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ներմուծվել 173 հազ.տոննա (աճը՝ 5.7 անգամ), ինչը բացատրվում է ներքին շուկայում ցեմենտի պահանջարկով և ներմուծման պետական տուրքի նվազեցմամբ` 14 000 դրամից այն դարձել է 2 000 դրամ։
2023 թ–ին տնտեսապես նպատակահարմար է դարձել կլինկերի և ցեմենտի ներմուծումը Վրաստանից, ինչպես նաև ցեմենտի ներմուծումը ՌԴ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Քերոբյանը նշել է, թե քանի «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում
Մինչ օրս 8 հատ «Սեպուհ 1» ավտոմեքենա է արտադրվել Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է էկոնոմիկայի...
Ֆինանսների նախարարը ներկայացրել է ՊՆ գծով ծախսերի չափը 2024-ին
Ազգային ժողովում մեկնարկել է 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյ...
Ինչ փուլում է Վեդու ջրամբարի կառուցումը․ CivilNetCheck
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը 2022-ի փետրվարին կառավարության նիստին հայտարարել...
Դեպի ՀՀ տրանսֆերտները նվազել են 40 տոկոսով. ԿԲ նախագահ
2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՀՀ տրանսֆերտների 40 տոկոս նվազում կա...