ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլն առը հա, թե մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից․ ձկնորս
Ղարաբաղն ու Հայաստանի կեսը տվեցին առանց կրակոցի, կառավարությունը չի ամաչում, որ այդ զորքը բերել կանգնեցրել է Գավառում։ Այս մասին այսօր Գավառից դուրս եկող ճանապարհին ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ձկնորսներից մեկը:
«Գնացեք, տեսեք Գավառում, Սեւանում ինչ զորք է բերել: Էդ զորքը բերել կանգնեցնում է գյուղացիների դեմ, փոխանակ կանգնեցնի թուրքի դեմ: Թքեմ էս կառավարության երեսին, պետք չէ մեզ այսպիսի կառավարություն։ Նիկոլն առը հա, թե մի ձայն կստանա Գեղարքունիքի մարզից»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։ Դիմակավորված ձկնորսները պարեկների վրա բենզինով լցված շշեր ու փայտեր են նետել։