Սպասվում են տեղումներ. եղանակը՝ Հայաստանում
Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ակտիվ ցիկլոն կներթափանցի. առանձին հատվածներում սպասվում է բուք
Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում սպա...
Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Երևանում նոյեմբերի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշ...
Ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ժամը 09։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի և Վայքի տարածա...
Ձյուն և բուք է սպասվում. եղանակը Հայաստանում
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ 24-ին կեսօրից հետո՝ դեպի երեկո Շիրակում, Լոռիում, Տավուշ...