ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և կրակոցներ Դաղստանում
Դաղստանի Խասավյուրտում մի քանի տասնյակ մարդիկ ծեծկռտուք են սարքել, որի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ:
Ականատեսները ասել են, որ զանգվածային ծեծկռտուքի ժամանակ կիրառել են բոլոր հասանելի միջոցները՝ ոչ միայն տախտակներ ու փայտեր, այլև հրազեն։ Քաղաքում անկարգությունների պատճառը հայտնի չէ՝ ոմանք խոսում են ընտանեկան, իսկ մյուսները՝ պարտքի պատճառով կռվի մասին։