«Կուկուռուզնիկի» ճակատագրին է արժանացել Երևանի հերթական, շքեղ խճանկարներով շենքերից մեկը
«Կուկուռուզնիկի» ճակատագրին է արժանացել Երևանի հերթական, շքեղ խճանկարներով շենքերից մեկը, որը երևանցիներին հայտնի է որպես «Արմենթելի» շենք:

Հիշեցնենք, որ այս շենքում էր գտնվում «Արմենթելիժ»-ը, հետո՝ «Beeline»-ը։ Իսկ Խորհրդային տարիներին այնտեղ էր գտնվում «Հաղորդակցության հատուկ կենտրոնը»։
Ինչպես նշում է Սպուտնիկ Արմենիան, խոսքը նույնիսկ շենքի մասին չէ, այլ մուտքի եզակի խճանկարի, որը ստեղծվել է նկարիչ Հրայր Կարապետյանի էսքիզով։ Ամենայն հավանականությամբ, այն ավերվել է, քանի որ գրեթե անհնար է ապամոնտաժել, հետո նորից հավաքել այլ վայրում։
Auroranews-ին քաղաքապետարանից ասացին, որ «Beeline»-ը որպես մասնավոր ընկերություն իր շենքը վաճառել է մեկ այլ մասնավոր ընկերության: Ինչ է կառուցվում այդ տեղում, եւ շինարարության հետ կապված մյուս բոլորը մանրամասները մեզ կտրամադրեն արդեն երկուշաբթի:
Նմանատիպ հոդվածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղան...
Բլոգեր Լապշինը «Զվարթնոց» օդանավակայանում հնդիկների լուսանկարի մասին
«Վերջին օրերին համացանցի հայկական խմբերում շրջանառվում է Երևան ժամանած և օդանավակայանում անձնագրային անցակետի մոտ կանգնա...
Իրավիճակը ճանապարհներին. նոր տվյալներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...
Ոստիկանն անդամագրվել է ֆինանսական բուրգ հանդիսացող ընկերությանը․ ՆԳՆ բացահայտումը
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները «Hetq.am» կայքի հրապարակման հիման վրա իրականացրած ծառայ...