Բողոքի ցույց` Լոս Անջելեսում. ցուցարարները փորձում են փակել օդանավակայան տանող ճանապարհը
Պաղեստինամետ մի խումբ ցուցարարներ փորձում են փակել Լոս Անջելեսի օդանավակայան տանող ճանապարհը։ Ցուցարարները պահանջում են հրադադար հաստատել Գազայի հատվածում:
Նշենք, որ Թել Ավիվում նույնպես բողոքի ցույց է սկսվել այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածում երեք պատանդների գնդակահարության մասին, որոնց իսրայելական բանակը շփոթել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ: Պահանջների թվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը։