Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ռուսալեզու քրեական դաջվածքներ՝ Արգենտինայի նորընտիր նախագահի խորհրդականի ձեռքին

Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ռուսալեզու քրեական դաջվածքներ՝ Արգենտինայի նորընտիր նախագահի խորհրդականի ձեռքին

Արգենտինայի նախագահի խորհրդական Սանտյագո Կապուտոյի մարմնի վրա ռուսերեն լեզվով «բանտային» դաջվածքներ կան։ Այս մասին հայտնում է Noticias պորտալը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


«Կապուտոյի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ նրա մարմինը ծածկված է ռուսալեզու դաջվածքներով, որոնք նա վերցրել է ընկերոջ կողմից իրեն նվիրված գրքից, և որոնք դարձել են այս շրջանի նշանավորումը նրա ողջ կյանքի համար (բառացիորեն)»,-  ասվում է հրապարակման մեջ:


Պարբերականի տվյալներով՝ գիրքը կոչվում է «Ռուսական քրեական դաջվածքների հանրագիտարան» ("Russian Criminal Tattoo Encyclopaedia") և բաժանված է երեք հատորի՝ կարմիր, կապույտ և մանուշակագույն գույների:


X սոցիալական ցանցի օգտատերերը հրապարակել են Կապուտոյի լուսանկարը, որտեղ նրա նախաբազկի վրա հստակ երևում է ռուսերեն գրությունը՝ «Տունն, ամառանոցն ու անձնագիրքը, նավակը, մեքենան և ավտոտնակը կհանգստացնեն իմ ցանկությունները»  (Խմբ․ «Хата, дача и сберкнижка, катер, тачка и гараж успокоит мою блаж»)։





Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250