ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չեռնոգորցիները որպես առանձին ազգ գոյություն չունեն» գրությամբ վահանակներ` Բուդվայում
Քաղաքագետ, Բուդվայի (Չեռնոգորիայի ամենամեծ առողջարանային քաղաքը) նախկին փոխքաղաքապետ Լյուբոմիր Ֆիլիպովիչը X սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Երբ (սերբական) բանակը վերադառնում է Կոսովո» հսկայական պաստառն այսօր հայտնվեց իմ հայրենի քաղաքում՝ Բուդվայում:
Բացի այդ, արդեն երկու ամիս է, ինչ մեր փոքրիկ քաղաքում կա ավելի քան 30 սերբ ազգայնական գովազդային վահանակ, որտեղ գրված է, որ չեռնոգորցիները որպես առանձին ազգ գոյություն չունեն։