Մեղրիում ձյուն է տեղում․ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․

«Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն