ԱՄՆ-ում առաջարկել են սահմաններին ներգաղթյալներ տեղակայել

Շաբաթներ տևած բանակցություններից հետո Սպիտակ տունն առաջարկել է սահմանային ծառայություններին թույլ տալ ներգաղթյալներին տեղակայել ԱՄՆ-ի սահմաններում՝ առանց փաստաթղթերի ստուգման հատկապես ծանրաբեռնված օրերին: Այս մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ քանակի հատումներ նկատի ունեն։ Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական կուսակցությունից սենատոր Թոմ Թիլիսը, որը մասնակցել է քննարկումներին, առաջարկել է երեք հազար մարդու առավելագույն սահմանաչափ, իսկ որոշ դեմոկրատներ նշում են հինգ հազար թիվը:


ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի ապօրինի հատումների թիվն ընթացիկ տարում հասել է ռեկորդային մակարդակի: Ամերիկյան սահմանի պահպանության հարցը նույնիսկ խոչընդոտ է դարձել Վաշինգթոնի կողմից Ուկրաինային նոր օգնություն հատկացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Կոնգրեսում հանրապետականները հայտարարել են, որ չեն աջակցի Կիևի համար միջոցների հատկացմանը, քանի դեռ վարչակազմը չի փոխել Միացյալ Նահանգների սահմանը պաշտպանելու միջոցները: 


Քաղաքականություն