Վուչիչն ու Ալիևը դիտարկել են սերբական ռազմական տեխնիկան․ Սերբիան 311 մլն եվրոյի հաուրբիցներ է վաճառում Բաքվին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիշ քաղաքում հանդիպել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեմ առ դեմ բանակցություններից հետո Վուչիչն ու Ալիևը դիտարկել են սերբական ռազմական տեխիկան ու սարքավորումները։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Սերբիան Ադրբեջանի հետ արդեն պայմանագիր է կնքել կամ առաջիկայում կնքելու է՝ 45 միավոր 155 մմ-ոց Nora-B52 հաուբիցների մատակարարման վերաբերյալ՝ ընդհանուր 311 մլն եվրո արժեքով։ Վուչիչը նոյեմբերի վերջին տեղեկացրել էր, որ ավելի վաղ իր հայտարարած պաշտպանական խոշոր պայմանագիրն արդեն ստորագրված է, սակայն դեռևս մանրամասներ չի կարող հայտնել՝ բացառությամբ, որ այն աֆրիկյան երկիր չէ, և որ խոսքը 311 միլիոն եվրոյի մասին է (ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Սերբիան նման պայմանագիր է կնքելու Ալժիրի հետ)։
Մինչ այդ՝ սեպտեմբերին էլ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ 300 մլն արժողությամբ մեծ պայմանագիր է ստորագրվելու։ Հավելենք, որ նախօրեին Ադրբեջանի, Սերբիայի և Բուլղարիայի նախագահներ Իլհամ Ալիևը, Ալեքսանդր Վուչիչը և Ռումեն Ռադևը սերբ-բուլղարական սահմանի մոտ մասնակցել են ինտերկոնեկտորի բացման արարողությանը, որով ադրբեջանական գազը կմատակարարվի Սերբիա։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտ...
«ՀՀ-ն ուզում է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի». Արարատ Միրզոյան
Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հ...