Որ քաղաքն է ամենից շատ գրավում միլիարդատերերին

Աբու Դաբին դարձել է ձգողականության նոր կենտրոն աշխարհի միլիարդատերերի համար։ Այս մասին հաղորդում Է Bloomberg գործակալությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նվոստին։


«M/HQ ակտիվների կառավարման խորհրդատվական ընկերության տվյալների համաձայն՝ Աբու Դաբիում գրանցված են ավելի քան հինգ հազար մասնավոր ընկերություններ՝ 2016 թվականի 46-ի համեմատ»,- նշել են հեղինակները:


Բիզնես կենտրոնը հայտնի է գործարարների շրջանում՝ օտարերկրյա իրավասություններից ակտիվները պաշտպանելու իր երաշխիքների և ԱՄԷ-ի կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրերից օգուտ ստանալու հնարավորության պատճառով, ասվում է նյութում: Բացի այդ, որոշ ներդրողներ խոշոր ներդրումներ կատարելիս ԱՄԷ-ի կացության թույլտվություն կամ անձնագիր ստանալու հնարավորությունը լուրջ առավելություն են համարում, ընդգծել են հոդվածում։


Քաղաքականություն