«Հունաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի նախարարների խորհուրդ». ԱԳ նախարար
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսի Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդին մասնակցության մեկնարկից առաջ խոսել է հայ-հունական և Հայաստան-ԵՄ հարաբերություններից։
«Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղության գործընթացը։ Հունաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին», - հայտարարել է Գերապետիտիսը։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Խաչատրյանին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտ...
«ՀՀ-ն ուզում է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ–ն դա հնարավոր կհամարի». Արարատ Միրզոյան
Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակելու վճռականության դրսևորումն է։ Այս մասին հայտ...
Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրման ժամկետները պետք է որոշեն կողմերը. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները կախված է կողմերից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ...
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել. Սեյրան Օհանյան
Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված չէ. այն ավելի է խորացել։ ՀՀ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հ...