Սպիտակ տան ներկայացուցիչը ծիծաղել է ընտրություններին մասնակցելու Պուտինի որոշման վրա
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում «լինելու է այնպիսի մրցավազք, ինչպիսին պետք է»: Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոր ժամկետով առաջադրվելու որոշումը։
«Դե, դա կլինի այնպիսի մրցավազք, ինչպիսին պետք է, այնպես չէ: Դա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել այդ կապակցությամբ»,- ծիծաղելով ասել է Քիրբին՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Պուտինը դեկտեմբերի 8-ին հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ընտրություններին մասնակցելու խնդրանքով Պուտինին է դիմել Դոնեցկի խորհրդարանի խոսնակ Արտյոմ Ժոգան․ նախագահը պատասխանել Է համաձայնությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախից թվարկել են պայմաններ՝ սեփական հայրենիք վերադարձի համար
Արցախի ավելի քան 120 կուսակցություններ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքներ ուղերձ են հղել միջազգային հանր...
Մեզ ասել են` ինչի՞դ է պետք բանակը, մեջքներիդ կանգնած ենք, ի՞նչ խնդիր ունեք․ Փաշինյան
Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցա...
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գոյություն չունի․ նրանք դա հորինել են իրենց երազներում․ Ալիև
Իրենց տները լքելը նախ և առաջ նրանց (ղարաբաղցի հայերի – խմբ.) սեփական որոշումն էր։ Այս մասին հայտարարել Է նախագահ Իլհամ Ա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Անիի կամրջի վերականգնման մասին
Հայաստանն ու Թուրքիան մինչ օրս գործնական քայլեր չեն ձեռնարկել Անիի կամրջի վերականգնման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Ար...