Մարին Լե Պենը դատարանի առջեւ կկանգնի ԵՄ-ի միջոցների վատնման գործով

Ֆրանսիայի խորհրդարանում «Ազգային միություն» կուսասկցութ նախագահ Մարին Լը Պենը և ևս 27 մարդ կկանգնեն Փարիզի քրեական դատարանի առջև՝ Եվրամիության միջոցները ոչ իրավաչափ յուրացնելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Franceinfo-ն ՝ վկայակոչելով Փարիզի դատախազությունը։

Դատը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 30-ից նոյեմբերի 27-ը։ Գործով անցնում են Մարին Լը Պենը, նրա հայրը ՝ Ժան Մարի Լը Պենը, ինչպես նաև «Ազգային միություն» կուսակցությունը ՝ որպես իրավաբանական անձ։ Սեպտեմբերի վերջին Փարիզի դատախազությունը խնդրել էր դատարան ներկայացնել «Ազգային միություն» եւ կուսակցության հետ կապ ունեցող 27 անձանց գործը, որոնք կասկածվում են 2004-2016 թվականներին Եվրոպական պետական միջոցների վատնման համակարգին մասնակցելու մեջ: Եվրախորհրդարանում 2009-2017 թվականներին հասցված վնասը գնահատել են 6,8 մլն եվրո:


«Մենք պաշտոնապես վիճարկում ենք Եվրախորհրդարանի մեր պատգամավորների և խորհրդարանում նրանց օգնականների դեմ առաջադրված մեղադրանքները», - ասվում է «Ազգային միություն» կուսակցության հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Մարին Լե Պենը ոչ մի իրավախախտում չի կատարել: Նշվում է նաև, որ ոչ մի խախտում չի եղել նաև նրա օգնականներին աշխատանքի ընդունելիս, ինչպես Եվրոպական խորհրդարանի կանոնակարգին, այնպես էլ ֆրանսիական օրենսդրությանը համապատասխան:


Դատարան կանչված մարդկանց ցուցակը միավորում է 2010-ականների կեսերի կուսակցական գործիչների ճնշող մեծամասնությունը. 11 մարդ ընտրվել են Եվրախորհրդարանի պատգամավորներ «Ազգային ճակատի» ցուցակներով, որոնք այդ ժամանակվանից վերանվանվել են «Ազգային միություն» , 12-ը եղել են նրանց օգնականները խորհրդարանում, եւս 4-ը եղել են կուսակցության աշխատակազմի աշխատակիցներ: ԵՄ օրենսդիրներին միջոցներ են հատկացվում ծախսերը հոգալու համար, ներառյալ նրանց օգնականներին, սակայն դրանք նախատեսված չեն կուսակցական կարիքների համար օգտագործելու համար: