Մենք քննարկում ենք «բրյուսելյան ձևաչափով» հնարավոր նոր հանդիպումը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ներկայումս քննարկումներ են ընթանում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ «բրյուսելյան ձեւաչափով»  նոր հանդիպում անցկացնելու շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


«Անձամբ ես եւ Ադրբեջանը միշտ աջակցել ենք Շառլ Միշելի ջանքերին՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության դադարեցմանը։ Մի քանի հանդիպում նա կազմակերպել էր Բրյուսելում։ Այժմ մենք քննարկում ենք հնարավոր նոր հանդիպումը»,- ասել է Ալիևը։


Հիշեցնենք, որ վերջին անգամ Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետը և Եվրախորհրդի ղեկավարը եռակողմ ձևաչափով հանդիպել են Բրյուսելում 2023 թվականի հուլիսին։ Եվս մեկ հանդիպում նախատեսված էր հոկտեմբերին, սակայն այն տեղի չունեցավ։