Լարսն ամբողջությամբ փակ է բեռնատարների համար
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան առատ տեղումների պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է, հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազ -Լարս հատվածում դեկտեմբերի 6-ի ժամը 02:20-ից մինչև հատուկ կարգադրություն ժամանակավորապես փակ է ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցների համար։ Պատճառը եղանակային պայմաններն են։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակի թռիչքը տիեզերք հետաձգվել է 2 օրով, այն երկրաշուրջ ուղեծիր կուղարկվի SpaceX ը...
Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի. եղանակը ՀՀ-ում
Այսօր ցերեկը Հայաստանի զգալի մասում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանութ...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, դեկտեմբերի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի և 10-ի գիշերը առանձին շրջանն...
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ին ու 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտ...