Ինչի՞ն կհանգեցի շինարարության ծավալների կտրուկ աճը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում շինարարության ծավալները, 2021 թվականի համեմատ, ավելացել են գրեթե 7 մլրդ դրամով։
Վերջին տարիներին թե՛ Երեւանում, թե՛ մարզերում տեղ ու դադար չկա, ամենուր շինարարական հրապարակներ են եւ վեր խոյացած կռունկներ։ Վերջին տարիներին Հայաստանում կա նաեւ կենտրոնացվածության խնդիր, այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ Երեւան քաղաքում կենտրոնացված է ՀՀ 2 մլն 961 հազար բնակչության 1 մլն 92 հազարը։ Վերջին անգամ ՀՀ բնակչության թիվը 3 միլիոն է հասել 2015 թվականին, բայց նույնիսկ այդ ժամանակ չկար բնակարանային ֆոնդի նման քանակի կառուցում։ Այսօր Հայաստանը հենց այդ պատճառով կանգնած է փոշուց օդի աղտոտման լուրջ խնդրի առաջ. այս մասին փաստում են մասնագետները։
Հաջորդ խնդիրը, որը, ըստ անշարժ գույքի ոլորտի մասնագետների, կանխատեսվում է հաջորդ տարի, այն է, որ 2024 թվականից անշարժ գույքի ոլորտում կոլապս է սկսվելու, քանի որ բնակարանաշինության պահանջարկը եւ սպառումը քչանալու է։ Հայաստան վերջին շրջանում եկած ռուսների մեծ մասը, որոնց աշխատանքով էլ պայմանավորված է ՀՀ տնտեսական աճի մի մասը, արդեն լքել է Հայաստանը։
Ըստ լրատվականի աղբյուրների՝ կառուցապատողները հենց նրանց եւ Հայաստան եկած մշտական բնակություն հաստատած քաղաքացիների վրա հույս դնելով են կառուցել բարձրահարկ շենքեր, «դաունթաուններ» եւ նոր թաղամասեր՝ ամեն ինչ հողին հավասարեցնելով, սակայն սպառումը քիչ-քիչ կրճատվում է։ Տնտեսագետ եւ փոքր ու միջին բիզնեսի իրավապաշտպան Սամսոն Գրիգորյանի նշում է, որ նման բան կանխատեսելի է, բայց բացարձակ այդպես չի կարող լինել. «Նման պահանջարկի դեպքում ոչ թե վաճառքի կանգ է սպասվում, այլ գների անկում։
Առաջարկ կա, գինը ցածր է, պահանջարկ կա, բարձրանում է։ Ասեմ ավելին՝ եկամտահարկի վերադարձի օրենքի չեղարկումից հետո, հնարավոր է, վաճառքը քչանա»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը
SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Իրադարձությանը կարող...
Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, արձակվեց տիեզերք
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) հա...
Սև ծովում փոթորից տուժել է նաև Բաթումին, ջրի տակ են անցել քաղաքի կենտրոնական փողոցները
Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվե...
Անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրողները պարտավոր են հարկ վճարել. ՊԵԿ-ը նշել է սահմանաչափը
Պետական եկամուտների կոմիտեն անշարժ գույքը վարձակալության հանձնելու վերաբերյալ ծանուցում է տարածել, որում նշված է․«Ի՞նչ պ...