Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմային էլեկտրակայանը
Չինաստանը գործարկել է աշխարհում առաջին 4-րդ սերնդի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՉԺՀ-ի էներգետիկայի պետական վարչությունը։
Շիդաուանի օբյեկտը՝ բարձր ջերմաստիճանով գազով հովացվող ռեակտորով, գտնվում է արևելյան Շանդուն նահանգում։ Ինչպես նշվում է, ատոմակայանը փորձնական ռեժիմով շարունակաբար աշխատել է 168 ժամ և պաշտոնապես հանձնվել կոմերցիոն շահագործման։
«Սա վկայում է այն մասին, որ Չինաստանը չորրորդ սերնդի միջուկային էներգիայի տեխնոլոգիաների հետազոտման, մշակման և կիրառման ոլորտում հասել է աշխարհի կտրվածքով առաջատար մակարդակին», - ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Այն պարզաբանում է, որ բարձր ջերմաստիճանով գազով հովացվող ռեակտորի ամենանշանակալի առավելությունը դրա անվտանգությունն է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, և, հետևաբար, նման ատոմակայանները լայն հեռանկարներ ունեն։
Նմանատիպ հոդվածներ
Բիթքոինի արժեքը գերազանցել է 40 հազար դոլարը
Բիթքոինի արժեքը այսօր` դեկտեմբերի 4-ին, կայացած առևտրային նստաշրջանի ընթացքում գերազանցել է 40 հազար դոլարը ՝ անցած...
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով
Աշխարհում միլիարդատերերի թիվն աճել է 7%-ով 2022-ից 2023 թվականներին՝ 2376-ից հասնելով 2542-ի, իսկ նրանց կարողությունն աճ...
Գյումրիում կասեցվել է մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի ա...
Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. նախագիծ
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 170.3-րդ հոդվածով սահմանված է, որ պետական և համայնքային հարկերը բյուջե...