«Եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում, ուրախանում դրա վրա, խորոված անում». Ալեն Սիմոնյանը` ընդդիմությանը
ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց ընդդիմություն-իշխանություն բանավեճով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե հերթական անգամ ՔՊ-ն թույլ չտվեց ընդդիմության կողմից նախաձեռնած հարցը մտնի նստաշրջանի օրակարգ ու քննարկվի:
«Հերթական նախաձեռնությունը սպանվեց», - ասաց նա:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե հանրությունը սպասում է, որ հասկանա` ո՞րն է այն օրակարգը, որով ընդդիմությունը մի պահ վերադարձավ ԱԺ, հետո հեռացավ, հետո նորից եկավ:
«Հարցերի պատասխանները ձեր մեջ քննարկեք ու ընտրողներին ներկայացրեք», - նշեց Սիմոնյանը:
Նա կարծում է, որ ՔՊ-ին ընտրողները գոհ են իրենց ընտրությունից: ԱԺ նախագահն ասաց, որ Հայաստանի համար կարևոր է ունենալ գործող ընդդիմություն: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ հակադարձեց` նախ պետք է ունենալ իշխանություն, որը կատարում է իր նախընտրական խոստումները:
«Իշխանությունը ոչ միայն չի կատարել իր նախընտրական խոստումները, այլ իրականացնում է ուղիղ հակառակը: Արդյոք չեք մտածո՞ւմ, որ ձեր վարքագիծը ոչ միայն հակասում է պարզ տրամաբանությանը, այլ նաև մեր խորհրդարանը տանում եք անհասկանալի ուղղությամբ», - ընդգծեց Մինասյանը:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, թե չի հասկանում` ի՞նչ գործ ունի ընդդիմությունն իրենց նախընտրական խոստումների հետ: «Ձեր նախընտրական խոստումը, եթե ձևավորենք, դուք եկել էիք մեզ սպանելու, մեր գնդակահարությունն էիք բեմադրում ու ուրախանում դրա վրա, խորոված անում», - նշեց Սիմոնյանը` շեշտելով` իրենք իրենց ընտրողների հետ կխոսեն 2026 թվականին:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան ձեր կողմից պարբ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
ԱԺ-ն մերժեց ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար պատասխանատվության մասին նախագիծը
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պ...
«Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ-ն առնվազն 5 անգամ ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում». ՔՊ-ական պատգամավոր
Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, ո...