ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են Շիրակի մարզում, ապա հաջորդում է Լոռու և Գեղարքունիքի մարզերը. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսին ասաց ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի Ստեփան Աթոյանը։


Ըստ նրա՝ ՄԻԱՎ-ի սեռատարիքային բաշխվածությունը 70-30 հարաբերակցությամբ է, այսինքն՝ վարկվածների 70 տոկոսը տղամարդիկ են, 30 տոկոսը՝ կանայք։ «Առավել մեծ խումբը 25-39 տարիքային խումբն է»,-ասաց նա։


Ստեփան Աթոյանը հիշեցրեց, որ վարակը փոխանցվում է սեռական ճանապարհով, ներերակային ճանապարհով և մորից պտղին։


«Արտագնա աշխատողները ՄԻԱՎ-ի ավելի բարձր տարածվածություն ունեցող երկրներում ավելի բարձր ռիսկի են ենթարկվում, նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձինք, ինչպես նաև կոմերցիոն սեռական ծառայություն մատուցող անձինք»,-ասաց նա։


Նա նաև նշեց, որ ՀՀ-ն ցածր տարածվածության գոտում է գտնվում, պայքարի միջին ցուցանիշներ են։

Քաղաքականություն

Պատահարներ