Քաղաքապետարանում թեժ կռիվը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. ովքեր են հրավիրվել հարցաքննության․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել Երևանի ավագանու կին անդամներից մեկը: Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու սկանդալային նիստում միջադեպի գործով հարցաքննության է հրավիրվել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:
Ավելին՝ հայտնի է դարձել, որ Սոնա Աղեկյանն այսօր կրկին հրավիրված է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Տեղեկությունների համաձայն՝ քննիչները Աղեկյանին հարցեր են ուղղել, թե ինչից է սկսվել, ով է իր մասին ինչ ասել, ու ինչու է նա ջուր լցրել ավագանու անդամ Անի Խաչատրյանի վրա: Շատ հարցեր դեռևս կան ավագանու անդամ Սոնա Աղեկյանին տալու, ինչի համար նրան այսօր կրկին կհարցաքննեն: Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստել իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջրով լի բաժակը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը: Հետաքրքիր է՝ արդյոք կոմիտեն այս միջադեպով մինչև վերջ կգնա, ու պատասխանատվության ենթարկվողներ կլինեն, թե Հակակոռուպցիոն կոմիտեի օրինակով Ազգային ժողովում պատգամավորների ծեծկռտուքի դեպքի նման այն կկարճի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...