
Ջալալ Հարությունյանը մեղադրվում է Ցորի զորամասի կրած կորուստների համար․ Փաստինֆո

«Փաստինֆո»-ն գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի
վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրեական գործը երեկ մակագրվել է Սյունիքի
մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ջալալ Հարությունյանին
մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի
պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող,
կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական
կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող
հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն,
հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ
դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ
անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ
առաջացրել է ծանր հետևանքներ։
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ նախաձեռնված քրեական գործը քննվելու է Սյունիքի մարզում։ Այս մասին նշված է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։ Գործը քննվելու է Սիսիանի դատարանում և մակագրված է դատավոր Գարիկ Աբելյանին։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը 2020թ․հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ ձևով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։