Բլինքենն ու Ալիևը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում նա աջակցություն է հայտնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված ջանքերին, հաղորդում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Կողմերը քննարկել են ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերին», – հաղորդում է ամերիկյան դիվանագիտական ծառայությունը։
Զրույցի ընթացքում, ինչպես նշվում է, Բլինքենը հաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է նաև Հայաստանի հետ գործընկերությունն ընդլայնելու Վաշինգտոնի ջանքերի մասին՝ հանուն նրա «բարեկեցիկ ժողովրդավարական ապագայի»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն այսօր կրկին չի մասնակցել ՀԱՊԿ-ի հերթական աշխատանքային հանդիպմանը
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների...
Հայտնի են ադրբեջանական գերությունից վերադարձողների անունները․ ցանկ
Ադրբեջանական կողմը հրապարակել է վերադարձվող 32 հայ գերիների անունները, գրում են ադրբեջանական լրատվականները։ 2020 թվականի...
Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են...
Արցախի պաշտոնյաներն ընդգրկված չեն վերադարձվողների ցանկում. Sputnik
Հայաստանին հանձնված 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժա...