5 նոր սուրճի սեղան․ մեկ անձից գնում՝ նախագահի աշխատակազմի համար․ «Հրապարակ»
Հանրապետության նախագահի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով 5 սուրճի սեղան է գնել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Քանի որ մեկ անձից գնման ընթացակարգը հրատապ գնման համար է, կարելի է ենթադրել, որ նախագահականում շտապ սրճախմության անհրաժեշտություն է առաջացել, սակայն համապատասխան կահույք առկա չի եղել, ուստի որոշել են մեկ անձից, առանց մրցույթի ձեռք բերել։ Ձեռք բերված սուրճի սեղանների մեկ միավորի արժեքը 47 հազար 500 դրամ է, ընդհանուրի համար վճարվել է 237 հազար 500 դրամ։ Ուրախ ենք, որ այսուհետ ՀՀ նախագահը հյուրերի մոտ սեւերես չի մնա, նորմալ կնստեն` սուրճ կխմեն։ Մանավանդ որ որեւէ այլ գործով այս հիմնարկում չեն զբաղվում»,- գրել է թերթը:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստ ենք անկլավները վերադարձնել․ Ալեն Սիմոնյան
ԽՍՀՄ ժամանակ մտածել են, որ ԽՍՀՄ-ը հավերժ է եւ բաժանարար փաստաթղթերը հիմա շատ դժվար է գտնելը: Այս մասին ԱԺ-ում լրագրողներ...
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները․ «Հետք»
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կնոջ անունով գր...
Սամվել Բաբայանը հրավիրվել է ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով․ հայտնի է օրը
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հրավիրվել է Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի քննիչ հանձ...
Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում․ «Հետք»
Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի ապօրինի հանք է շահագործվում։ «Հետքը» պարզել է, որ հանքարդյունահանողը...