Առկա իրավիճակը չարժե երկրորդ սառը պատերազմ անվանել. Lավրով
Միջազգային ասպարեզում առկա իրավիճակը չարժե երկրորդ սառը պատերազմ անվանել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում։
«Սկզբունքային տարբերությունը հավաքական Արևմուտքի երկրների ձգտումն է՝ ոչնչացնել միջազգային հավաքական անվտանգության համակարգը և օգտագործել Ուկրաինան Ռուսաստանի հետ բացահայտ առճակատման համար»,-ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ հիմա ժամանակը չէ, որ Ռուսաստանը մտածի` ինչպես վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ, պետք է մտածել` ինչպես դադարեցնել տնտեսության կախվածությունը նրա քմահաճույքներից։
«Մոսկվան չի փակի դուռը պատմական Արևմուտքում սթափ մտածող խաղացողների համար։ Ռուսաստանը Եվրոպայում նվաճողական ծրագրեր չունի»,-նշել է Լավրովը:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ․ ինչ են քննարկել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է Պետդե...
Գործում են ի՞նչ անեն․ ՀՀ նախագահը՝ Արցախի պետական ինստիտուտների մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեությունն ա...
Ռուսաստանում Փաշինյանին սպասում են․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասի...
ԱԱԾ-ն հարցաքննության է տարել նախկին պաշտոնյաների կանանց․ «Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մտել է Երևանի մի քանի մանկապարտեզներ ու տնօրեններին հարցաքննության տարել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և...