Թուրքիան երբեք չի մասնակցել ցեղասպանության. Էրդողան
Թուրքիան իր պատմության ընթացքում երբեք չի մասնակցել ցեղասպանության
և կեղեքման՝ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր լռում են Իսրայելի վայրագությունների
դեմ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ տեղական
ԶԼՄ–ների:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը ավանդաբար լռել է Հայոց ցեղասպանության մասին, որը իրականացվել է 20-րդ դարասկզբին, ինչպես նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ցեղասպան գործողությունների և հայաթափման մեջ Թուրքիայի մասնակցության մասին:
Էրդողանը միաժամանակ հայտարարել է հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի,
տեսախցիկների, ՀՕՊ համակարգերի և ռադիոէլեկտրոնային պայքարի ոլորտում ձեռք բերված հաջողություններն
ընդլայնելու մտադրության մասին:
Նա հայտնել է, որ հոկտեմբերի դրությամբ Թուրքիայի տարեկան արտահանումը
հասել է 254,8 միլիարդ դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...