ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամվել Բաբայանը ցանկանում է գալ քննիչ հանձնաժողով, Ջալալին սպասում ենք․ Քոչարյան
Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Ինձ համար բացահայտվել են իրողություններ, որոնք մեկ այլ հարթակում որևէ մեկն իրավասու չէր ստանալու։ Ես հիմա հասկացա, թե Արծվիկ Մինասյանը ինչի չէր ցանկանում, որ Արցախի նախագահի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը դառնա իրողություն»,- ասաց նա։
Քոչարանը նշեց, որ խոսքը հետպատերազմյան իրադարձությունների մասին է, քանի որ 44-օրյա պատերազմը միայն դրանով չի ավարտվում, պատերազմից հետո տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք անմիջականորեն կապված են 44–օրյա պատերազմի օրերի և Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման ժամանակահատվածի հետ։
«Կարող եմ ասել, որ պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ։ Այնպիսի հարցեր ենք քննարկել, որոնց նույնիսկ քննարկման ենթակա չեն»,-ասաց Քոչարյանը։
Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, որն ընթացել է փակ ձևաչափով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել․ Քոչարյան
Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրության նյարդերի հետ կոնկրետ խաղում ենք․ Նիկոլ Փաշինյան
Մենք օրենսդրական փոփոխություններ չենք արե՞լ դատական նիստերն անհարկի ձգձգելու հետ կապված։ Չի կարող դատը տևել 5 տարի։ Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հարաբերություններում կան տարաձայնություններ․ Սաֆարյանը՝ ՌԴ բազան հանելու կամ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպա...