ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող եք էլեկտրաէներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ մեկ այլ արտադրողից․ Փաշինյան
Մենք ազատականացրել ենք էլեկտրաէներգիայի շուկան, սա չափազանց կաևոր որոշում է և ես ուզում եմ, որ մեր քաղաքացիները տեղյակ լինեն: Այս մասին պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա էլեկտրաէներգիայի սակագին, բայց, քանի որ հիմա արտադրողները տարբեր են և ամեն արտադրող իր սակագինն ունի, ցանկացած էլեկտրաէներգիայի սպառող կարող է էլեկտրակա էներգիա գնել, ոչ թե ՀԷՑ-ից, այլ կարող է գնել էլեկտրաէներգիա արտադրողից: Օրինակ դուք կաող եք ասել, որ ես այս մատակարարող էլեկտրաէներգիան չեմ ուզում, և գնաք բանակցեք, որևէ արևային կայանի հետ, որևէ հիդրոկայնի հետ և նրանցից ձեռք բերեք էլեկտրաէներգիա, ձեր պայմանավորված սակագնով:Նախկինում միայն ՀԷՑ-ն էր վաճառում էլեկտրաէներգիա, մենք բոլորս իրենից էինք գնում, չէինք կարող ուրիշ մեկից գնել, հիմա դուք կարող եք գնել մեկ այլ էլեկտրաէներգիա վաճառողից: Օրինակ Արմավիրում ապրողը կարող է գնել Սյունիքի մարզից և ՀԷՑ-ը պարտավոր է էլեկտրաէներգիան բերել հասցնել քեզ»,- ասել է նա:
Քաղաքացին հարց էր ուղղել նաև բանկային համակարգից, ուստի Փաշինյանն անդրադարձավ նաև բանկային համակարգի աշխատանքին։
Մանրամասները՝ տեսանյութում։