
Ռուսաստանը կկարողանա բավարարել էլեկտրամոբիլների պահանջարկը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

Ռուսաստանը մոտ ապագայում կկարողանա ապահովել էլեկտրամոբիլների
պահանջարկը ԵԱՏՄ երկրներում, այդպիսի արտադրությունը լայն տարածում կունենա նաև միության
այլ երկրներում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի կառավարության
փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«ԵՏՀ խորհրդի մեր նիստերից մեկում ԵԱՏՄ-ի մեր գործընկերները բարձրացրին
ԵԱՏՄ տարածք էլեկտրամոբիլների ներմուծման զրոյական մաքսատուրքի երկարաձգման հարցը։
Արդյունքում մենք մեկ ամիս առաջ որոշեցինք այն ևս երկու տարով երկարաձգել»,- նշել է
նա։
Օվերչուկը ենթադրել է, որ երբ երկու տարի անց ԵՏՀ-ն կրկին վերադառնա
այդ հարցին, միանգամայն հնարավոր է, որ մաքսատուրքի զրոյացումը չերկարաձգվի։
Այսօր Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում
(ВДНХ) «Ռոսիա» համաժողովի շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԵՏՀ խորհրդի նախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ
Օվերչուկը:
Նիստին մասնակցել են ԵՏՀ խորհրդի անդամները` Հայաստանի փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի փոխվարչապետ
Սերիկ Ժումանգարինը, Ղրղզստանի կառավարության առաջին փոխնախագահ Ադիլբեկ Կասիմալիևը
և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: