Փաշինյանը հույս ունի, որ մոտ ապագայում Ռուսաստանի հետ խնդիրները կքննարկվեն ամենաբարձր մակարդակով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հույս ունի մոտ ապագայում ամենաբարձր մակարդակով քննարկել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները։
«Մենք պատրաստ ենք շարունակել և ակտիվացնել քննարկումները։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք ավելի բարձր կամ ամենաբարձր մակարդակով քննարկումների առիթ կունենանք»,- ասել է վարչապետը՝ Հանրայինի ուղիղ եթերում պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին։
Փաշինյանի խոսքով՝ Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններից ակնկալում է փոխըմբռնում և փոխադարձ հարգանք շահերի, ինքնիշխանության, անկախության և պարտավորությունների նկատմամբ։
Նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս էր հայտնել, որ Հայաստանը կմնա Ռուսաստանի դաշնակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Բելառուսի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ա...
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է m...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես...